Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում բուծված ձուկը Եվրամիություն արտահանելու հնարավորությունը մեր տնտեսավարողների համար ապահովելու նպատակով՝ ՍԱՏՄ-ն ներդնում է հսկայական ջանքեր

Հայաստանում բուծված ձուկը Եվրամիություն արտահանելու հնարավորությունը մեր տնտեսավարողների համար ապահովելու նպատակով՝ ՍԱՏՄ-ն ներդնում է հսկայական ջանքեր
Տնտեսություն
23:03, 02 апрель 2021
Ձկնաբուծության ոլորտում առկա խնդիրների քննարկման և դրանց համագործակցված լուծումներ տալու նպատակով՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին էին հրավիրվել ձկնաբուծությամբ զբաղվող 20-ից ավելի ընկերությունների ներկայացուցիչներ. տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը ներկայացրել է անցկացված մշտադիտարկման ժամանակ գրանցված արդյունքները՝ նշելով, որ արձանագրված որոշակի խնդիրներ պետք է արագ լուծում ստանան:

«Ձեր գործունեության ելակետը, բացի շահույթ ստանալը, պետք է լինի նաև պատասխանատու ու սրտացավ վերաբերմունքը նախ և առաջ մեր երկրի բնակչության առողջության առնչությամբ, և ապա՝ այլ երկրներում մեր պետության նկատմամբ վստահության ու հարգի ամրապնդումը», – ասել է Ավետիսյանը:

Հայաստանում բուծված ձուկը Եվրամիություն արտահանելու հնարավորությունը մեր տնտեսավարողների համար ապահովելու նպատակով՝ ՍԱՏՄ-ն ներդնում է հսկայական ջանքեր, ինչի համար անհրաժեշտ է ապահովել անվտանգության ԵՄ նորմերը: Դա հատկապես շահավետ է այն տնտեսվարողների համար, որոնք համապատասխան ծավալներ ունեն և հետաքրքրված են ներկայացնելու իրենց արտադրանքը ԵՄ շուկայում:

Տեսչական մարմնի ներկայացուցիչներն առաջիկայում կայցելեն ձկնաբուծարաններ՝ տեղում խնդիրները շտկելու և մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու նպատակով: