Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում հունվար-փետրվարին գրանցված հանցագործությունների թիվը նվազել է

Հայաստանում հունվար-փետրվարին գրանցված հանցագործությունների թիվը նվազել է
Տնտեսություն
22:58, 05 апрель 2021
Հայաստանում 2021-ի հունվար-փետրվարին գրանցվել է 3 884 հանցագործության դեպք՝ 2020-ի նույն ժամանակում գրանցված 4 166 դեպքի նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Հանցագործությունների ընդհանուր քանակից` հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարվել է 5 դեպք, 2020-ի նույն ժամանակում եղել է 11 դեպք: Այս տարվա հունվար-փետրվարին կատարվել է մարդու դեմ ուղղված 529 հանցագործություն, 2020-ի նույն ժամանակում թիվը եղել է 661: Սակայն այս տարի սպանությունների թիվն ավելացել է:

2020-ի հունվար-փետրվարին կատարվել է 8 սպանություն, նախորդ տարվա նույն ժամանակում եղել է 3 գրանցված դեպք: Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմել է 780, 2020-ի նույն ժամանակում եղել է 634: Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմել է 2 014, 2020-ի նույն ժամանակում եղել է 2 294: Պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվը եղել է 272:

Ընդ որում գրանցվել է պաշտոնեական լիազորություններ չարաշահելու և անցնելու 45 դեպք, կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության՝ 56 դեպք, իսկ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու՝ 8 դեպք: