Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այո,՛ ես փաստում եմ, որ տնտեսությունը հստակ վերականգնվում է․ ՊԵԿ նախագահ

Այո,՛ ես փաստում եմ, որ  տնտեսությունը հստակ վերականգնվում է․  ՊԵԿ նախագահ
Տնտեսություն
13:31, 06 апрель 2021
«Դատելով առևտրաշրջանառության ծավալների վերաբերյալ ՊԵԿ-ի կողմից կատարված  վերլուծական տվյալներից՝ այո,՛ ես փաստում եմ, որ  տնտեսությունը հստակ վերականգնվում է, քանի որ դրա մասին են   խոսում և՛ շրջանառության ծավալները, և՛ հավաքագրված հարկերը»,- այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ  Էդվարդ Հովհաննիսյանը։

Խոսելով նաև հարկ վճարողի օր սահմանելումասին՝ ՊԵԿ նախագահն ասաց, որ հարկ վճարողի օր սահմանելու տակ իրենք տրամաբանություն և իմաստ են դրել։

«Իսկ ինչու ոչ, իսկ ինչու հարկ վճարողը տարվա մեջ չունենա իր օրը ու այդ օրվա ընթացքում չմատնանշվեն այն օրինապահ հարկ վճարողները, որոնք ջանք ու եռանդ չեն խնայել, որպեսզի սահմանված կարգով և ամբողջությամբ պետական բյուջե վճարեն հարկեր, ինչից կատարվում են մեր պետության ծախսերը։ Հարկ վճարողի օրվա գաղափարի սահմանման համար մենք դրել ենք այն հանգամանքը, որ ՀՀ պետական բյուջեի եկամուտների շուրջ 93-95 տոկոս եկամուտները դրանք հարկային եկամուտներն են»,-ասաց ՊԵԿ նախագահը։

Ինչ վերաբերում է ստվերին, ապա ՊԵԿ նախագահն ասաց, որ ստվերը կա և միշտ լինելու է  և կա թույլատրելի ստվերի շրջանակ, որն արդյունավետ է, իսկ թե որքան է կազմում այն, ներկայումս իրենք գնահատում  են և երբ լինի վերջնական գնահատական՝ արդյունքները կհրապարակեն։