Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանի գյուղատնտեսության փոխնախարարի հետ համաձայնության եկանք. Խոջոյան

Վրաստանի գյուղատնտեսության փոխնախարարի հետ համաձայնության եկանք. Խոջոյան
Տնտեսություն
21:48, 06 апрель 2021
Վրաստանի գյուղատնտեսության փոխնախարար Օթար Շամուգիայի գլխավորած լայն կազմով պատվիրակության հետ եկանք համաձայնության, որ խաղողի Մսխալի, Սապերավի և Ռքացիթելի սորտերից պատրաստված գինիները, անկախ մակնշման ձևից (բացի վրացերեն մակնշումից) կարող են անարգել անցնել Վրաստանի տարածքով և շուկայահանվել արտաքին շուկաներում: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը: 
 
«Կախեթ խաղողի սորտի մակնշման շրջանակում պայմանավորվեցինք դիտարկել երկու մոտեցում՝ կարճաժամկետ և երկարաժամկետ, որի մասին առաջիկայում կմանրամասնեմ»,- գրել է նա: