Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 13.1%

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 13.1%
Տնտեսություն
13:30, 25 август 2022
Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 13.1%: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ 

Դիտարկվող ժամանակահատվածում տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
  • ծառայություններ՝ 27.5%,
  • շինարարություն՝ 13.6%,
  • առևտրի շրջանառություն՝ 12.5%,
  • արդյունաբերական արտադրանքի ծավալ՝ 7%:
2022թ.-ի հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 47.7%-ով. արտահանումն աճել է 43.9%-ով, իսկ ներմուծումը՝ 50.1%-ով:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գներն աճել են 8.3%-ով: