Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հին ու նոր 30 գինեգործարանների գինիները բնության գրկում․ Դիլիջանում անցկացվեց «DILIJAN WINE FEST» փառատոնը. լուսանկարներ

Հին ու նոր 30 գինեգործարանների գինիները բնության գրկում․ Դիլիջանում անցկացվեց «DILIJAN WINE FEST»  փառատոնը. լուսանկարներ
Տնտեսություն
15:54, 29 август 2022
Օգոստոսի 27-ից-28-ը Դիլիջանում անցկացվեց «DILIJAN WINE FEST» գինու փառատոնը, որը տեղի ունեցավ Աղասի Խանջյանի ամառանոցի հարակից տարածքում։ Փառատոնին մասնակցում էին ավելի քան 30 գինեգործարաններ, ինչպես նաև տարբեր ոճային ռեստորաններ և տեղական արտադրողներ։

Մասնավորապես՝ ծրագիրն իր մեջ ներառել էր գինու համտեսի վարպետաց դասեր, որտեղ այցելուները համտեսեցին «Kataro», «TUS» և «Meyron», «Gevorkyan Winery» ընկերությունների գինիները և մասնակցեցին սաբրաժի վարպետաց դասի` համտեսելով «Keush»-ի հրաշալի գինիները։

Իրականացվեց գինով նկարչություն «Voskevaz Winery» -ի աջակցությամբ։ Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ ավանդական խաղողի տրորման արարողություն, երեկոյան կինոդիտումներ, էթնո-արտիստների ներկայացումներ, խաղողագործության պատմության մասին թատերական և պարային ներկայացումներ, ինչպես նաև իրականցվեց բարեգործական դրամահավաք` Արեգ Բալայանի (Blojiks) ստեղծած տեսականու վաճառքից ստացված հասույթը կուղղվի ի աջակցություն Արցախի։

Փառատոնի երաժշտական մասն ապահովեցին հայտնի երաժշտական խմբեր ու կատարողներ, մասնավորապես՝ օգոստոսի 27-ին ելույթ ունեցավ «Rafael Petrossian Trio»-ն Սոնա Գյուլխասյանի մասնակցությամբ, իսկ օգոստոսի 28-ին՝ «Karen Grigoryan Trio»-ն Աննա Կոստանյանի մասնակցությամբ և Tarup Trio by Miqayel Voskanyan:

Բացի բուն մշակութային ծրագրերից՝ այցելուները կարողացան համտեսել լավագույն ռեստորանների կողմից առաջարկվող ուտեստները` TAVA, Papanino, Machar 44, Mikayelyan Family Farm, Ootelie։

«DILIJAN WINE FEST»-ի կազմակերպիչը TIME TO ընկերությունն է, որը զբաղվում է Հայաստանում խոշոր փառատոների և այլ միջոցառումների անցկացմամբ: Միջոցառումների համար վայրեր ընտրելիս գործակալությունը նախապատվությունը տալիս է Հայաստանի մարզերին՝ ներքին զբոսաշրջությունը զարգացնելու, ավելի շատ զբոսաշրջիկներ ներգրավելու և տեղական բիզնեսին աջակցելու համար։