Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2022թ.-ի հունվար-օգոստոսին արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավելացել է 52.9%-ով․ Քերոբյան

2022թ.-ի հունվար-օգոստոսին արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավելացել է 52.9%-ով․ Քերոբյան
Տնտեսություն
17:06, 26 сентябрь 2022
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է 2022թ.-ի հունվար-օգոստոս ամիսների տնտեսական ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ.
- Տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) աճել է 13.9%-ով,
- Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 7%-ով,
- Էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշն աճել է 9.2%-ով,
- Արտահանումն ավելացել է 52.9%-ով,
- Ներմուծումն աճել է 58.2%-ով,
- Սպառողական գների ինդեքսն ավելացել է 8.4%-ով։
2022թ.-ի օգոստոս ամսվա տնտեսական ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ հետևյալն են.
- Տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) աճել է 18.5%-ով,
- Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 23.3%-ով,
- Էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշն ավելացել է 30.1%-ով,
- Արտահանումն ավելացել է 2.1 անգամ,
- Ներմուծումն ավելացել է 2.1 անգամ,
- Սպառողական գների ինդեքսն ավելացել է 9.1%-ով։