Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում կայացել է Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստը

Երևանում կայացել է Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստը
Տնտեսություն
16:32, 30 сентябрь 2022
Սեպտեմբերի 30-ին Երևանում կայացել է Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և Բելառուսի անտառային տնտեսության նախարար Ալեքսանդր Կուլիկի համանախագահությամբ։ 
Նիստի բացմանը նախարար Վահան Քերոբյանը  բարձր է գնահատել Բելառուսի հետ համագործակցությունը և հավելել․ 

«Այսօրվա միջոցառումը շատ կարևոր է ինչպես մեր պետությունների միջև բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնման, այնպես էլ գործարար կապերի հաստատման ու խորացման համար՝ դրանք ժամանակի ընթացքում վերածելով երկարաժամկետ և տնտեսապես փոխշահավետ համագործակցության։Դժվարին և անկայուն այս ժամանակներում Հայաստանը միշտ պատրաստ է ընդունել բելառուս գործընկերներին և աջակցել բելառուս արտադրողներին»։