Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄՊՀ պատվիրակությունը մեկնել է Լեհաստան. մրցակցային մարմինների միջև համագործակցության հուշագիր կստորագրվի

ՄՊՀ պատվիրակությունը մեկնել է Լեհաստան. մրցակցային մարմինների միջև համագործակցության հուշագիր կստորագրվի
Տնտեսություն
11:48, 03 октябрь 2022
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պատվիրակությունը, նախագահ Գեղամ Գևորգյանի գլխավորությամբ, Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի նախագահ Թոմաս Քրոսթնիի հրավերով հոկտեմբերի 3-ին մեկնել է Վարշավա՝ համատեղ իրականացվող «Մրցակցության պաշտպանության համակարգի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում։
Ինչպես տեղեկացնում են ՄՊՀ-ից՝ այցի ընթացքում երկու երկրների մրցակցային մարմինների միջև համագործակցության հուշագիր կստորագրվի:
ՄՊՀ մասնագետները կծանոթանան վճարումների հետաձգումներին և  պայմանագրային առավելություններին առնչվող խնդիրների կարգավորման Լեհաստանի փորձին: