Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երանոսում կառուցվում է ոռոգման ջրատարի ներքին ցանց

Երանոսում կառուցվում է ոռոգման ջրատարի ներքին ցանց
Տնտեսություն
23:00, 03 октябрь 2022
 Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է ոռոգման ջրատարի ներքին ցանց։

Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 32 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

«Ոռոգման համակարգը կառուցվում է 6 տարբեր թաղամասերում, շուրջ 1000 գծամետր ընդհանուր երկարությամբ, երկաթբետոնյա վաքերով։ Ծրագրի իրականացման արդյունքում ոռոգման ցանցում նվազագույնի կհասցվեն մատակարարվող ջրի կորուստները, իսկ մյուս կողմից էլ ներհամայնքային  հիմնանորոգված ճանապարհները պաշտպանված կլինեն քանդվելու վտանգից։ Շինարարական աշխատանքների մեկնարկն արդեն տրված է։ Աշխատանքներն ավարտի կհասցվեն մինչեւ տարեվերջ»,-ներկայացրեց Երանոսի վարչական ղեկավար Սաշա Բավեյանը։