Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2023թ. ՀՀ կրթության ու գիտության ոլորտի համար նախատեսված գումարը կազմելու է ավելի քան 212 մլրդ դրամ կամ 523 մլն դոլար

2023թ. ՀՀ կրթության ու գիտության ոլորտի համար նախատեսված գումարը կազմելու է ավելի քան 212 մլրդ դրամ կամ 523 մլն դոլար
Տնտեսություն
12:53, 08 октябрь 2022
«Քաղաքացիկան պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը գրել է․

«Շարունակում եմ ներկայացնել պետական բյուջեի ծախսերը ըստ տարիների: Այժմ ներկայացնեմ կրթության և գիտության ոլորտին կատարվող հատկացումները:

Այսպիսով 2023թ.ի կրթության և գիտության ծախսերը 2017-ի համեմատ ավելացել են 71%-ով, 2018թ.-ի համեմատ՝ 74%-ով, 2019թ. համեմատ՝ 64%-ով, 2020թ. համեմատ՝ 48%-ով, 2021թ. համեմատ՝ 42%-ով, 2022թ. համեմատ՝ 10%-ով:

2023թ. ոլորտին համար նախատեսված գումարը կազմելու է ավելի քան 212 մլրդ դրամ կամ 523 մլն դոլար:
Կրթության և գիտության ծախսերը կազմելու են ընդհանուր բյուջեի ծախսերի 8.2%-ը»: