Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԱՏՄ երկրների միջեւ առեւտրի ծավալը 2021թ. հասել է պատմական առավելագույնին. Միշուստին

ԵԱՏՄ երկրների միջեւ առեւտրի ծավալը 2021թ. հասել է պատմական առավելագույնին. Միշուստին
Տնտեսություն
12:57, 21 октябрь 2022
ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ առեւտրի ծավալը անցած տարի հասել է պատմական առավելագույնին։ Այս մասին Երեւանում հոկտեմբերի 21-ին, Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում ասել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Նա, մասնավորապես, շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին գագաթաժողովի փայլուն կազմակերպման եւ ավանդական հյուրընկալության համար։

«Կոնսենսուսի հիմքով, հարգանքով վերաբերվելով բոլոր տեսակետներին, առաջին հերթին ԵԱՏՄ անդամ պետություններին, մենք միասին շարունակում ենք կառուցել համագործակցության ներդաշնակ համակարգ Միության գործունեության բոլոր ոլորտներում։ Դա արվում է այն բանի համար, որպեսզի, առաջին հերթին, ապահովվի մեր քաղաքացիների կյանքի որակի բարձրացումը՝ ստեղծելով առավելագույն հարմարավետ գործարար միջավայր։ Անդամ պետությունների ապրանքաշրջանառության դինամիկան արտացոլում է ինտեգրացիոն այն գործընթացների դրական արդյունքը, որոնք մենք, ըստ էության, այստեղ այսօր քննարկում ենք»,- ասել է Միշուստինը։

Ռուսաստանի կառավարության ղեկավարը շտապել է նշել, որ առեւտրի ծավալը անդամ պետությունների միջեւ անցած տարի հասել է պատմական առավելագույնին։ Այն գերազանցել է 73 մլրդ դոլարը, ինչը մոտ 33 տոկոսով ավելին է, քան 2020թ.։

«Իսկ եթե խոսենք  մթերային ապրանքների, գյուղատնտեսական հումքի մասին, ապա աճն այստեղ կազմել է մոտ 21 տոկոս։ Փոխադարձ մատակարարումների ֆիզիկական ծավալն ավելացել է 11 տոկոսով։ Ընդ որում՝ ռուսական ռուբլին մնացել է հաշվարկների հիմնական արժույթը եւ օգտագործվել է վճարումների 72 տոկոսի դեպքում»,- ընդգծել է Միխայիլ Միշուստինը։