Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մարտ-ապրիլ ամիսներին ստաբիլ տնտեսական աճ ենք ունենալու»․ Գեւորգ Պապոյան

«Մարտ-ապրիլ ամիսներին  ստաբիլ տնտեսական աճ ենք ունենալու»․ Գեւորգ Պապոյան
Տնտեսություն
18:09, 15 февраль 2021
«Երբ մեզ մեղադրում էին կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու մեջ եւ ինչ-որ երկրների օրինակներ էին բերում, հետո պարզվեց, որ այդ երկրներում վիճակը ավելի վատ է, քան Հայաստանում, եւ ըստ էության՝ մեր ռազմավարությունն էր ճիշտ»,- այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը։

«Ցավոք սրտի մեր ընդդիմադիր շրջանակների մի մասի համար Հայաստանում ինչքան վատ լինի, այդքան իրենց լավ սկզբունքն է գործում, եւ դա իրենք չեն էլ թաքցնում, բայց դա այդպես չի լինելու, այդպես չի լինելու ինչպես կորինավիրուսային պայքարի հաջող գործընթացի ավարտելու առումով, այնպես էլ պատերազմի եւ համավարակի տնտեսական իրավիճակի հաղթահարման ուղղությամբ»,- նշեց նա։

Ըստ պատգամավորի․ «Մենք արդեն իսկ մտնում ենք այնպիսի փուլ, որտեղ, ես կարծում եմ՝ մարտ-ապրիլ ամիսներին  ստաբիլ տնտեսական աճ ենք ունենալու՝ նախորդ տարվա համեմատ, եւ վերջնական արդյունքում՝ դա բերելու է նվազագույնը 3-3.5% տնտեսական աճի»։ 

Պապոյանը կարծում է, որ այս պահին շատ կարեւոր է տնտեսությանը դրական ազդակներ եւ տրամադրություններ հաղորդելը, եւ այդ առումով՝ կառավարությունը նաեւ ծրագրեր ունի 6-ամսյա եւ տարեկան կտրվածքով, որոնք ուղղված են տնտեսական ակտիվության խորացմանը։ Նրա խոսքով՝ «Այն ոլորտներում որտեղ մեր պետությունը, տնտեսությունը ունի մրցակցային առավելություններ, բայց դեռեւս ամբողջությամբ կամ գրեթե չենք օգտագործել այդ պոտենցիալը»։

«Մենք դրանք պետք է զարգացնենք, այդ ոլորտները շատ լայն են, դրա մասին քննարկումներ կառավարությունում  եղել են»,- հավելեց նա։