Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամեն հայկական բանկ չէ, որ կարող է գնալ արտասահմանյան բանկից կանխիկ դոլար վերցնել, տեղափոխել Հայաստան, աշխարհում կան կանխիկի նկատմամբ սահմանափակումներ. ԿԲ նախագահ

Ամեն հայկական բանկ չէ, որ կարող է գնալ արտասահմանյան բանկից կանխիկ դոլար վերցնել, տեղափոխել Հայաստան, աշխարհում կան կանխիկի նկատմամբ սահմանափակումներ. ԿԲ նախագահ
Տնտեսություն
17:18, 01 ноябрь 2022
Կան բանկեր, որոնք արտարժութային կանխիկ միջոցներ բանկից վերցնելու համար գանձում են մինչև 3 տոկոս միջնորդավճար։ Սա պայմանավորված է աշխարհաքաղաքական իրողություններով։ ԱՄՆ դոլարի նկատմամբ հասանելիությունը, պայմանավորված ստեղծված իրավիճակով, բավական սահմանափակ է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ասուլիսի ժամանակ՝ նկատի ունենալով ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով դոլարի նկատմամբ սահմանափակ հասանելիությունը։

«Ամեն հայկական բանկ չէ, որ կարող է գնալ արտասահմանյան բանկից կանխիկ դոլար վերցնել, տեղափոխել Հայաստան ու տրամադրել իր հաճախորդներին։ Հայկական բանկերի որոշակի քանակի մոտ, պայմանավորված ամերիկյան քաղաքականությամբ՝ նաև աշխարհում, կան կանխիկի նկատմամբ որոշակի սահմանափակումներ։ Իսկ անկանխիկի համար այդ միջնորդավճարները չկան»,- նշեց նա։

ԿԲ նախագահի խոսքով՝ բիզնես և սպառողական վարկերի տոկոսադրույքների էական աճ Հայաստանում չկա, իսկ հիփոթեքային վարկի տոկոսադրույքը բանկերը բարձրացրել են շատ ավելի մեղմ, քան ԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։