Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հեղափոխությունից 4 տարի հետո պետբյուջեն ավելացնելու ենք 75 տոկոսով՝ 2 տրիլիոն 203.7 մլրդ դրամ. վարչապետ

«2022թ. արդյունքներով մենք սպասում ենք, որ բյուջեի հարկային եկամուտը 662 մլրդ դրամով կամ 1.6 մլրդ դոլարով կգերազանցի 2018 թվականի ցուցանիշը, իսկ սա 52.6 տոկոսով կգերազանցի 2018-ի նույն ցուցանիշը: Այսինքն՝ մենք մեր գործունեության ընթացքում արդեն 2022 թվականին 52 տոկոսով 2018-ի համեմատ ավելացրել ենք բյուջեի եկամտային մասը»,- այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում 2023թ. պետական բյուջեի քննարկմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ 2023 թվականին հարկային եկամուտները պլանավորված են 2 տրիլիոն 203.7 մլրդ դրամ, որը 2018-ի պետական բյուջեի հարկային եկամուտներից ավելի է 946 մլրդ դրամով կամ 75.1 տոկոսով. «Այսինքն՝ արձանագրենք, որ հեղափոխությունից 4 տարի հետո մենք բյուջեի եկամուտները ավելացնելու ենք 75 տոկոսով: Իսկ ընթացիկ տարվա բյուջեն մենք սպասում ենք, որ մոտ 80 մլրդ-ով կգերակատարվի նախապես պլանավորվածից»: