Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերին Լարսում բավականին մեծ ծանրաբեռնվածություն կա, լաստանավի գործարկման հարցում մոտակա ժամանակներս լավ լուր կունենանք. էկոնոմիկայի փոխնախարար. տեսանյութ

Վերին Լարսում բավականին մեծ ծանրաբեռնվածություն կա, էկոնոմիկայի նախարարությունն անում է ամեն ինչ, որ ընթացակարգերը հեշտանան արտահանողների համար։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը՝ անդրադառնալով Լարսով բեռնափոխադրումների խնդրին։ 

Մեր հարցին՝ լաստանավի գործարկումը, ըստ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, պետք է իրականանար դեռևս օգոստոսին, ըստ որի՝ պետք է լուծվեր Վերին Լարսի ծանրաբեռնվածության խնդիրը, փոխնախարարն արձագանքեց. «Լաստանավի խնդիրը բազմակոմպոնենտ է։ Մենք փորձում ենք գործարկել մի համակարգ, որը տասնյակ տարիներ առաջ կարճ ժամանակով գործել է, սակայն վերջին տասնամյակներին չի գործում։ Հաշվի առնելով ներկա աշխարհաքաղաքական իրավիճակը՝ հեշտ լուծվող հարց չէ, որովհետև Վրաստանի համապատասխան նավահանգստի օպերատորը եվրոպական կազմակերպություն է, և ռուսական սանկցիաների հարց կա։ Էկոնոմիկայի նախարարությունն ամեն ինչ անում է, որ այդ հնարավորությունն իրականություն դառնա, ու մեր կարծիքով՝ մոտակա ժամանակներս կունենանք լավ լուր այդ առումով»: 

Մանրամասն՝ տեսանյութում

Նարա Մարտիրոսյան