Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում շինարարության ծավալը սեպտեմբերին աճել է 14․6 տոկոսով

Հայաստանում շինարարության ծավալը սեպտեմբերին աճել է 14․6 տոկոսով
Տնտեսություն
22:11, 08 ноябрь 2022
2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետությունում իրականացված շինարարության ծավալը 57 միլիարդ 121 միլիոն դրամ է. աճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 14․6% է։ «Արմենպրեսն» այս մասին տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներից։

Շինարարության աճը նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ 8․8% է։  Այս տարվա հունվարից սեպտեմբեր 300 միլիարդ 215 միլիոն դրամի շինարարություն է իրականացվել․ աճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 14․3% է։ Սեպտեմբերին իրականացված ընդհանուր շինարարության 35․1%-ը կամ 20 միլիարդ 46 միլիոնն  իրականացվել է պետական բյուջեի միջոցների հաշվին, համայքների հաշվին իրականացվել է ընդհանուր շինարարության 5․6%-ը կամ 3 միլիարդ 196 միլիոն դրամ։ Մարդասիրական օգնության միջոցների հաշվին իրականացվել է 0․8%-ը (430.1 միլիոն դրամ), բնակչության միջոցների հաշվին՝ 18․1%-ը (10 միլիարդ 366 միլիոն դրամ), իսկ իրականացված շինարարության գերակշիռ մասն ապահովվել է շինարարական կազմակերպությունների միջոցով՝ 40․4% կամ 23 միլիարդ 81 միլիոն դրամ։