Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հունվարից սեպտեմբեր ամիսներին 25 միլիարդ դրամ եկամտային հարկ է վերադարձվել վարկառուներին

Հունվարից սեպտեմբեր ամիսներին 25 միլիարդ դրամ եկամտային հարկ է վերադարձվել վարկառուներին
Տնտեսություն
22:21, 14 ноябрь 2022
Այս տարվա հունվարից սեպտեմբեր ամիսներին 25 միլիարդ 830 միլիոն դրամ եկամտային հարկ է պետբյուջեից վերադարձվել հիփոթեքային վարկի ծրագրից օգտվող քաղաքացիներին։

Աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 62.6% է։ Նորակառույց շենքերից հիփոթեքային վարկավորմամբ բնակարան ձեռք բերած վարկառուներին պետությունը տոկոսավճարների համամասնությամբ վերադարձնում է վերջիններիս վճարած եկամտային հարկը։