Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահան Քերոբյանը հանդիպել է «Shell» ընկերության ղեկավար կազմի հետ

Վահան Քերոբյանը հանդիպել է «Shell» ընկերության ղեկավար կազմի հետ
Տնտեսություն
21:37, 17 ноябрь 2022
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 16-ին հանդիպել է նավթի և գազի խոշորագույն ընկերություններից մեկի՝ բրիտանա-հոլանդական «Shell» ընկերության ղեկավար կազմի հետ. այս մասին տեղեկանում ենք նախարարի ֆեյսբուքյան գրառումից:

«Հանդիպմանը վերահաստատել եմ Հայաստանի կառավարության պատրաստակամությունը` աջակցելու «Shell» ընկերության մուտքին հայաստանյան շուկա։ Կարծում եմ` այս քայլը կարևոր ազդակ կլինի համաշխարհային այլ ընկերությունների համար ևս»,-գրել է նախարար Քերոբյանը: