Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկվել են հայկական ավիացիոն շուկային վերաբերող հարցեր

Քննարկվել են հայկական ավիացիոն շուկային վերաբերող հարցեր
Տնտեսություն
21:45, 18 ноябрь 2022


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են՝ Գնել Սանոսյանն ընդունել է Օդանավակայանների միջազգային խորհրդի եվրոպական տարածաշրջանի (ACI EUROPE) գլխավոր տնօրեն Օլիվիե Յանկովեցի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հայաստանի միջազգային օդանավակայանների տնօրեն Մարսելո Վենդեին։
 
 
Հանդիպման ժամանակ քննարկվել է հայկական ավիացիոն շուկայի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ընդլայնման, թողունակության ավելացման վերաբերյալ հարցեր։
 
Նախարարը նշել է, որ Հայաստանի ավիացիոն շուկան մեծ պոտենցիալ ունի, և որ միանշանակորեն պետք է ընդլայնել թե՛ օդանավակայանի հնարավորությունները և թե՛ դեպի օդանավակայան տանող ենթակառուցվածքները։
 
 
Օլիվիե Յանկովեցին իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի ավիացիոն շուկան մեծ ներուժ ունի, աճող շուկա է․ «Ավիացիոն ոլորտում Հայաստանը կարող ենք համարել հնարավորությունների երկիր»,- ասել է նա։
 
Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։