Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կապույտ վառելիքը հասել է Մեղրու բնակարաններ

Կապույտ վառելիքը հասել է Մեղրու բնակարաններ
Տնտեսություն
21:51, 30 ноябрь 2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի՝ Մեղրի աշխատանքային այցի առանցքում էր նաեւ համայնքի գազիֆիկացման գործընթացի քննարկումը․ տեղեկացնում են Մեղրիի համայանքապետարանից։

«Համայնքապետարանում նախ կայացել է հանդիպում համայնքային իշխանությունների, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Սյունիքի ԳԳՄ ղեկավարության ու աշխատանքներում ներգրավված այլ մասնագետների մասնակցությամբ։ Նշվել է, որ այս պահին կապույտ վառելիքից օգտվում է Մեղրի քաղաքի ութ ընտանիք, գործընթացը շարունակվում է, միայն, թե բաժանորդների կողմից ներկայացված դիմումների քանակն այնքան էլ մեծ չէ։ 

Մարզի ղեկավարը դրսում, բնակիչների հետ զրուցելով, փորձեց  հետաքրքրվել այս պասիվության պատճառների մասին․մարդիկ նշում էին թերահավատությունը՝ հաշվի առնելով նախորդ անգամների փորձը․․․ 

Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ Մեղրի, Ագարակ քաղաքների ու Լեհվազ գյուղի գազիֆիկացման գործընթացն ավարտվել է, ու բնակիչներն  անհատական տներում ու բազմաբնակարան շենքերի բնակարաններում  բնական գազ ունենալու համար կարող են դիմում ներկայացնել, նաեւ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալ Մեղրու գազի նախկին գրասենյակում։ 

Ռոբերտ Ղուկասյանը եղավ նաեւ առաջինը գազիֆիկացված բնակարաններից մեկում՝ գործարկելով գազասարքը»։