Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ապրիլի 19-ը հարկ վճարողի օր է սահմանվում․ նման օր սահմանելն ամենախոսուն կարգավորումն է․ ՊԵԿ նախագահ

Ապրիլի 19-ը հարկ վճարողի օր է սահմանվում․ նման օր սահմանելն ամենախոսուն կարգավորումն է․ ՊԵԿ նախագահ
Տնտեսություն
14:09, 28 апрель 2021
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում ներկայացվեց ՀՀ հարկային օրենսգրքում եւ «ՀՀ տոների ու հիշատակի մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որով սահմանվում է հարկ վճարողի օր, իսկ օրինապահ հարկ վճարողները ստանում են հավաստագրեր։ 

ՊԵԿ նախագահը տեղեկացրեց, որ փաթեթը լրամշակվել է կառավարության առաջարկների հիման վրա։ «Տեխնիկական շտկումներ են արվել՝ խուսափելու համար տարընթերցումներից։ Օրենսդրական փաթեթի ընդունումն այս ընթացքում հիմնավորվել է դրա հանդեպ հանրային հետաքրքրվածության աճով։ Դրա մասին է վկայում նաեւ հարկ վճարողների կողմից օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու դիմումների քանակը։ Օրինապահ հարկ վճարողի չափանիշները կսահմանի կառավարությունն առաջիկայում», - ասաց նա։

«Ապրիլի 19-ը հարկ վճարողի օր է սահմանվում։ Եկել ենք եզրահանգման, որ նման օր սահմանելն ամենախոսուն կարգավորումն է, որը կընդգծի հարկ վճարողի՝ որպես առանձին սուբյեկտի կարգավիճակը», - նշեց ՊԵԿ նախագահը։

Նախագիծը ընդունվեց միաձայն։

Նշենք, որ նախագծով՝ օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրվում է ավելացված արժեքի հարկ վճարող կազմակերպության եւ (կամ) անհատ ձեռնարկատիրոջ կողմից դիմումը ներկայացնելու օրն ընդգրկող հաշվետու տարվան նախորդող տարվա հունվարի 1-ից, մինչեւ դիմումը ներկայացնելու օրվան նախորդող ամսվա վերջին օրացուցային օրը ներառող ժամանակահատվածում իրականացված գործունեության հիման վրա: