Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը Մարտին Էռնեկյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել ներդրումները

Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը Մարտին Էռնեկյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել ներդրումները
Տնտեսություն
21:06, 23 январь 2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին. տեղեկացնում են  փոխվարչապետի աշխատակազմից։

ՀՀ կառավարության փոխանցմամբ՝ հանդիպմանը ներկա էին նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ՏԿԵՆ փոխնախարար Արմեն Սիմոնյանը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը:

Հանդիպման ժամանակ փոխվարչապետը նշել է Հայաստանի համար Էռնեկյան ընտանիքի ներդրումների կարևորությունը՝ ընդգծելով, որ Կառավարությունը բարձր է գնահատում ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերն առավել զարգացնելու և ընդլայնելու գաղափարը: Մարտին Էռնեկյանը նշել է, որ ընկերությունը հպարտ է բոլոր ներդրումներով, որ արվել են Հայաստանում և պատրաստակամություն հայտնել՝ շարունակելու դրանց ընդլայնումը՝ Կառավարության հետ պայմանավորված առաջանահերթությունների շրջանակներում: