Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախորդ տարվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 14.2%, արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 68.6%-ով, իսկ սպառողական շուկայում գներն աճել են 8.6%-ով

Նախորդ տարվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 14.2%, արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 68.6%-ով, իսկ  սպառողական շուկայում գներն աճել են 8.6%-ով
Տնտեսություն
16:35, 31 январь 2023
2022թ.-ին նախորդ տարվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 14.2%: 

Դիտարկվող ժամանակահատվածում տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ. 
  • արդյունաբերական արտադրանք՝ 7.8%, 
  • գյուղատնտեսություն՝ 0.4%, 
  • շինարարություն՝ 12.5%, 
  • առևտրի շրջանառություն՝ 17%, 
  • ծառայություններ՝ 28.2%, 
2022թ.-ին նախորդ տարվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 68.6%-ով. գրանցվել է արտահանման առաջանցիկ աճ՝ 77.7%, իսկ ներմուծումն ավելացել է 63.5%-ով: 

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գներն աճել են 8.6%-ով: