Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վաճառվում են խնայողական արժեկտրոնային պարտատոմսեր․ ՀՀ ֆինանսների նախարարություն

Վաճառվում են խնայողական արժեկտրոնային պարտատոմսեր․ ՀՀ ֆինանսների նախարարություն
Տնտեսություն
10:36, 01 февраль 2023
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ Գանձապետական պահառուի միջոցով վաճառվում են խնայողական արժեկտրոնային պարտատոմսեր հետևյալ պայմաններով` 6 ամիս` 8.5%, 12 ամիս` 9.0%, 24 ամիս` 9.2% և 36 ամիս` 9.5% տարեկան եկամտաբերություններով: Խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման իրավունքը հնարավորություն է ընձեռում մինչև մարման ժամկետի լրանալը, հետգնման օրը, հետ վերադարձնել պարտատոմսերը` ստանալով նաև մինչ հետգնումը հաշվարկված ամբողջ տոկոսագումարը․ տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։

ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել առցանց եղանակով՝ gp.minfin.am կայքի միջոցով կամ այցելել սպասարկման կետեր, որոնք գտնվում են հետևյալ հասցեներում՝
  • Ամիրյան 23/1,                                    
  • Տիգրան Մեծի 24,
  • Կոմիտաս 49:
 
Պետական պարտատոմսեր ձեռք բերելիս ֆիզիկական անձանց եկամուտը չի հարկվում:
Պետական պարտատոմսերի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.minfin.am ինտերնետային կայքից:
Հեռախոսներ՝ 011 910 422 և 011 910 416: