Հնդկաստանում մասնակցել ենք ցուցահանդեսի, որը դրական արդյունք է տվել․ ԲՏԱ նախարարը՝ ռազմաարդյունաբերական ոլորտում այլ երկրների հետ համագործակցության մասին
Ազգային Ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը պատասխանելով պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե ի՞նչ քայլեր են իրականացվում զարգացած երկրներում գործունեություն իրականացնող հայ, նաև՝ օտարերկրացի մասնագետների հետ համատեղ աշխատանքներ իրականացնելու ոլորտում ասաց, որ տարբեր միջոցառումների են մասնակցում, որի ընթացքում քննարկվում են նմանատիպ խնդիրներ։ Նախարարը նշեց, որ տարբեր էքսպոների են մասնակցում, այդ թվում՝ վերջերս անցկացված Աբու Դաբիում տեղի ունեցած էքսպոն, որի նպատակը ոչ միայն Հայաստանը ներկայացնելն է, այլև՝ ծանոթությունը աշխարհում տեղի ունեցող զարգացումներին այդ ոլորտում։ «Նման միջոցառումների ընթացքում փորձում ենք ձեռք բերել նոր գործընկերներ, որոնց հետ առանձին ուղղություններով փորձում ենք խորացնել մեր համագործակցությունը», - ասաց նախարարը։
Խաչատրյանը նշեց նաև, որ տարբեր մասնագետների և ընկերությունների հետ բանակցությունների մեջ են՝ վերջիններիս հետ համագործակցելու համար։ «Օրինակ, Հնդկաստանում մասնակցել ենք ցուցահանդեսի, որը դրական արդյունք է տվել, ինչ-որ աշխատանքներ արվում են։ Հուսով եմ, որ Աբու Դաբիում կայանալիք ցուցահանդեսը նույնպես արդյունքներ կունենա», - ասաց նախարարը։