Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք այսօր ամենօրյա ռեժիմով աշխատում ենք մեր գործընկերների՝ Ռուսաստանի, Վրաստանի, և մյուս երկրների հետ, որ դիզվառելիքի պակաս Հայաստանը չունենա․ Քերոբյան

Լաստանավային հաղորդակցության գործարկումն իրականացնելու համար հիմա լրացուցիչ դժվարություններ են առաջացել՝ դիզվառելիքի ներմուծման հարցում։ Ռուսաստանի դեմ նավթամթերքների դեմ պատժամիջոցները մտել են ուժի մեջ և դրանք այսօր մեր տնտեսվարողների համար նոր բարդություններ է առաջացրել։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ 

Նրա խոսքով, թեպետ լաստանավային հաղորդակցության կարևորությունն աճել է, այնուամենայնիվ պատժամիջոցների խնդիրն այնպիսի փուլերով է առաջ գնում, որ դժվար է պատկերացնել, թե լաստանավի գործարկման հարցում երբ վերջնական լուծում կլինի։

Նախարարը հավելեց նաև, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների արդյունքում, եթե չկարողանան լուծել վառելիքի անխափան մատակարարման հարցը՝ ապա մեծ հավանականությամբ գները կբարձրանան․ «Բայց մենք այսօր ամենօրյա ռեժիմով աշխատում ենք մեր գործընկերների՝ Ռուսաստանի, Վրաստանի, և մյուս երկրների հետ, որ դիզվառելիքի պակաս Հայաստանը չունենա»,- ասաց նա։

Վահան Քերոբյանը հիշատակեց, որ ՌԴ-ի դեմ այս պատժամիջոցը ԵՄ-ի 9-րդ փաթեթն է, որը ՌԴ-ից արտահանող նավթամթերքների վաճառքի արգելք է սահմանել, ինչպես նաև մաքսիմալ վաճառքի գներ երրորդ երկրներից գնման պարագայում․ «Այդ պատժամիջոցներն ազդում են նաև մեր առաքումների վրա, որովհետև Փոթիի նավահանգստի օպերատորը հոլանդական ընկերություն է, որը ենթարկվում է այդ սանկցիաներին»,- հավելեց նախարարը։ 

Մանրամասն ՝ տեսանյութում