Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճը կարճաժամկետ հատվածում որոշակի արագացումից հետո աստիճանաբար կնվազի․ ԿԲ նախագահ

Կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճը կարճաժամկետ հատվածում որոշակի արագացումից հետո աստիճանաբար կնվազի․ ԿԲ նախագահ
Տնտեսություն
16:56, 04 май 2021
Այսօր Կենտրոնական բանկում տեղի ունեցավ խորհրդի նիստ և ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով բարձրացնել՝ սահմանելով այն 6 տոկոս։

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ՝ նշեց, որ 2021թ․ մարտին արձանագրվել է 1 տոկոս գնաճ նախորդ տարվա նույն ամսվա 0,5 տոկոսի դիմաց, որի պարագայում 12 ամսյա գնաճն ավելացել է և կազմել է 5,8 տոկոս․

«12 ամսյա բնականոն գնաճը ևս նույն չափով արագացել է մարտի վերջին կազմելով 6,6 տոկոս։ 2021թ․ առաջին կիսամյակում ՀՀ հիմնական գործընկեր երկրներում պայմանավորված խթանող քաղաքականությունների իրականացման և կորոնավիրուսի պատվաստանյութերի կիրառման որոշակի դրական արդյունքներով  արձանագրվում է տնտեսական ակտիվության և պահանջարկի սպասվածից ավելի արագ վերականգնման միտումներ։ Համաշխարհային պահանաջարկի վերականգման դրական սապսումների և մի շարք առաջարկի գործոնների ազդեցության՝ հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում շարունակվում են դիտվել բարձր գնաճային զարգացումներ ինչն արտահայտվում է նաև գործընկեր երկրներում սպասվածից բարձր գնաճային միջավայրի ձևավորմամբ»։

ԿԲ նախագահի խոսքով՝ վերը նկարագրված իրավիճակում ՀՀ ԿԲ խորհուրդը արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա շարունակում է ակնկալել գնաճային ազդեցություն։ 

«2021թ․ առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության զարգացումները նախանշում են ԿԲ նախորդ կանխատեսումների համեմատ տնտեսության ավելի դրական միտումների մասին։ Համաշխարհային պահանջարկի և արտերկրից դրամական փոխանցումների ավելացմամբ, ինչպես նաև վարկավորման ավելի դրական զարգացումներով պայմանավորված համախառն պահանջարկը կվերականգնվի, սակայն դեռևս կմնա թույլ»,-հավելեց Մարտին Գալստյանը։ 

ԿԲ նախագահը նաև նշեց, ոչ ներքին տնտեսությունից ևս դրսևորվում են որոշակի գնաճային ազդեցություններ։ Եվ տեղեկացրեց, որ հաշվի առնելով մակրոտնտեսական իրավիճակը, և արտաքին ու Հայաստանի տնտեսություններից սպասվող գնաճային ազդեցությունները՝ ԿԲ խորհուրդը գնահատում է, որ անհրաժեշտ է աստիճանաբար չեզոքացնել խթանող դիրքը և նպատակահարմար է գտնում բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը․ «Խորհուրդը միակարծիք է, որ առաջիկայում դրամավարկային քաղաքականությանը հետևողական է լինելու ՝ գնաճային սպասումների արագացման ռիսկը չեզոքացնելու հարցում։ Կանխատեսվում է որ 12 ամսյա գնաճը կարճաժամկետ հատվածում որոշակի արագացումից հետո աստիճանաբար կնվազի 4 տոկոս ցուցանիշի շուրջ»։