Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Համաշխարհային շուկայում կա ձեթի ու յուղի մոտ 80 տոկոս աճ, 40 տոկոս շաքարավազի, կաթնամթերքի, հացահատիկի և այլ ապրանքների ․ ԿԲ նախագահ

Համաշխարհային շուկայում կա ձեթի ու յուղի մոտ 80 տոկոս աճ, 40 տոկոս շաքարավազի, կաթնամթերքի, հացահատիկի և այլ ապրանքների ․ ԿԲ նախագահ
Տնտեսություն
17:47, 04 май 2021
Համաշխարհային շուկայում կա ձեթի ու յուղի մոտ 80 տոկոս աճ, 40 տոկոս շաքարավազի, կաթնամթերքի, հացահատիկի և այլ ապրանքների գների աճ։ Մենք որպես փոքր ներմուծող երկիր այս գները չենք կարող անտեսել։ Այսինքն մենք չունենք ներքին արտադրություն, որը բացառապես միտված է հայրենական արտադրողի կողմից հայրենական սպառողի  կարիքների բավարարմանը, ուստի մենք ներմուծում ենք գնաճ։ Երբ ասում ենք առաջարկի գործոններով պայմանավորված գնաճ առաջին հերթին նկատի ունենք սա։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Սրան գումարվում է նաև փոխարժեքի տատանողականությունը, այստեղ էլ հետաքրքիր ֆենոմեն կա, որ գները բարձրանում են փոխարժեքին զուգընթաց, բայց երբ փոխարժեքը նահանջում է նախկին մակարդակների մոտ՝ գները որպես կանոն ավելի դանդաղ են նահանջում, քան փոխարժեքը, սա միջազգային ֆենոմեն է»,-մեկնաբանեց ԿԲ նախագահը։ 

Նշենք, որ ԿԲ-ն գնաճը զսպելու նպատակով վերջին շրջանում արդեն երրորդ անգամ է բարձրացնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը։