Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահան Քերոբյանն ու Տիգրան Խաչատրյանը Կարճաղբյուրում քննարկում են ունեցել Սևանա լիճ մանրաձկան բացթողման գործընթացի վերաբերյալ

Վահան Քերոբյանն ու Տիգրան Խաչատրյանը Կարճաղբյուրում քննարկում են ունեցել Սևանա լիճ մանրաձկան բացթողման գործընթացի վերաբերյալ
Տնտեսություն
13:55, 18 февраль 2023
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը փետրվարի 17-ին այցելել են Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում գործող «Սևանի իշխան» հիմնադրամի ձկնաբուծարան։ Վահան Քերոբյանին ուղեկցում էր նրա տեղակալ Արման Խոջոյանը. այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: 

Այցի շրջանակում պաշտոնյաները շրջել են ձկնաբուծարանում և քննարկել Սևանա լիճ մանրաձկան բացթողման գործընթացի, մայրական կազմի պահպանմանն ու բազմացմանը, ցանցավանդակների կիրառմանը վերաբերող հարցեր։

Այնուհետև նախարար Վահան Քերոբյանն ու փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը այցելել են Սևան համայնքի Ծաղկունք բնակավայր, որտեղ քննարկվել են «Գագարին» ներդրումային ծրագրի ընթացքն ու ծրագրի շրջանակում առաջիկայում նախատեսվող գործողությունները։