Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 12,6%-ով` կազմելով 21 մլրդ դոլար

Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 12,6%-ով` կազմելով 21 մլրդ դոլար
Տնտեսություն
16:14, 20 февраль 2023
Հայաստանի ՀՆԱ-ն 2022-ին կազմել է շուրջ 8,5 տրլն դրամ, որը դրամի ներկա փոխարժեքով համարժեք է 21 մլրդ դոլարին և երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշն է:

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2022-ին՝ 2021-ի համեմատ (7 տրլն դրամ) Հայաստանի ՀՆԱ-ն ավելացել է 1,5 տրլն դոլարով կամ 12,6%-ով` կազմելով 8,5 տրլն դրամ: Վերջին երեսուն տարիների ընթացքում Հայաստանի տնտեսության համար սա ռեկորդային ցուցանիշ է:

2022-ին առավել տպավորիչ է եղել աճը ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում՝ 46,9%։ Տեղեկատվություն և կապի ոլորտում աճը եղել է 45,9%, «փոխադրումներ և պահեստային տնտեսություն»-ում՝ 45,2%, կացության և հանրային սննդի կազմակերպման ասպարեզում՝ 23,6%, շինարարությունում՝ 18%, մեծածախ և մանրածախ առևտրում՝ 16,8%, և մշակող արդյունաբերությունում՝ 11,9%:

Անկում է գրանցվել գյուղատնտեսության և հանքարյունաբերության ոլորտներում` համապատասխանաբար -0,7% և -3,4%: Ամենամեծ անկումը գրանցվել է առողջապահության և բնակչության սոցիալական սապասարկման ոլորտում`-6,3%:

2022-ին կտրուկ ավելացել է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն: Այս ցուցանիշը, համաձայն Վիճակագրական կոմիտեի հրապարակման, հասել է 2,86 մլն դրամի կամ նախորդ տարվա միջինացված փոխարժեքով 6 500 դոլարի: Ներկայիս փոխարժեքով՝ այդ թիվը մոտ 7 300 դոլար է:

2021-ին մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2,3 մլն դրամ է եղել, որն այն ժամանակ համարվում էր երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշը:

2022-ին տնտեսական ակտիվության աճը Հայաստանում կազմել է 14,2%: