Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկական կողմը բարձր է գնահատում Ասիական զարգացման բանկի շարունակական աջակցությունը նաև կարողությունների և մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ․ նախարար

Հայկական կողմը բարձր է գնահատում Ասիական զարգացման բանկի շարունակական աջակցությունը նաև կարողությունների և մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ․ նախարար
Տնտեսություն
20:55, 21 февраль 2023
Այսօր՝ փետրվարի 21-ին, Ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Ասիական զարգացման բանկի Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրենի տեղակալ Քերն Մյուրեյը, ԱԶԲ այլ պաշտոնյաներ, ինչպես նաև նախարարության ներկայացուցիչներ. տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։

Նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է ԱԶԲ-ի հետ համագործակցության կարևորությունը առանցքային ոլորտներում իրականացվող բարեփոխումների շրջանակներում: Նախարարը նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում Ասիական զարգացման բանկի շարունակական աջակցությունը նաև կարողությունների և մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ։ 

Զրուցակիցները կարևորել են ԱԶԲ-Հայաստան ակտիվ փոխգործակցության ապահովումը ինչպես տարածաշրջանային համագործակցության և ինտեգրման, այնպես էլ մասնավոր հատվածում գիտելիքի և փորձի փոխանակման ուղղությամբ:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել համագործակցության շրջանակը, ինչը հնարավորություն կտա բացահայտելու այն ուղղությունները, որոնց շրջանակներում կարող է դիտարկվել ԱԶԲ նոր ծրագրերի իրականացումը: 

Քննարկվել են նաև Ասիական զարգացման բանկի հետ ընթացիկ ծրագրերը։