Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆինանսների նախարարությունը և միջազգային կազմակերպություններն անցկացրել են ֆինանսական քաղաքականությանը նվիրված համաժողով

Ֆինանսների նախարարությունը և միջազգային կազմակերպություններն անցկացրել են ֆինանսական քաղաքականությանը նվիրված համաժողով
Տնտեսություն
23:00, 24 февраль 2023
Ֆինանսների նախարարության, միջազգային զարգացման կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ փետրվարի 24-ին տեղի է ունեցել համաժողով, որի քննարկման առարկա են եղել հանրային ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության (PEFA) գնահատման կազմակերպման հետագա աշխատանքները, ՀՀ կառավարության հարկաբյուջետային և պարտքային քաղաքականությունների միջնաժամկետ առաջնահերթությունները, պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում սահմանված ծախսային գերակա ուղղությունները, ինչպես նաև վերջիններիս համահունչ արտաքին ֆինանսավորմամբ հետագայում իրականացվելիք հնարավոր ծրագրերի շուրջ երկկողմ աշխատաքների ընթացակարգերը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից, քննարկվել են նաև կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, նախարարի տեղակալներ Էդուարդ Հակոբյանը և Վահան Սիրունյանը, ինչպես նաև համաժողովին հրավիրված այլ մասնակիցներ:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչներ: