Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում 2022 թ․ ին բնակարանների միջին գները նախորդ տարվա համեմատ շեշտակի աճել են․ Երևանի ո՞ր հատվածում են ամենաթանկ և ամենաէժան բնակարանները

Երևանում 2022 թ․ ին բնակարանների միջին  գները նախորդ տարվա համեմատ շեշտակի աճել են․ Երևանի ո՞ր հատվածում են ամենաթանկ և ամենաէժան բնակարանները
Տնտեսություն
21:40, 02 март 2023
Երևանում բազմաբնակարան շենքերի գները 2022-ին նկատելի թանկացել են նախորդ՝ 2021 թվականի համեմատ։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ Ազգային վիճակագրական կոմիտեի՝ անշարժ գույքի շուկայի վերլուծությունն ամփոփող  տեղեկանքից։  

Ըստ ԱՎԿ-ի՝ Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գներy, ըստ վարչական շրջանների, ունեն հետևյալ պատկերը՝  

Կենտրոնում 2021թ․  4-րդ եռամսյակում  1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը կազմել է  672 600 դրամ,  իսկ ահա 2022 թ․ 3-րդ եռամսյակում՝ 745 900,  4-րդ եռամսյակում էլ՝ 771 200 դրամ։ 

Արաբկիրում  2021 թ ․ 4-րդ եռամսյակում  477 400 դրամ էր կազմում 1 քառ․ մ  մակերեսի միջին գինը, իսկ ահա 2022 թ․ 4-րդ եռամսյակում՝  542 900 դրամ,  Ավանում 2021 –ի 4-րդ եռամսյակում  309 550   դրամ էր, 2022 թ․ 4-րդ եռամսյակում՝ 342 900 դրամ,  Շենգավիթում՝ 2021-ի 4-րդ եռամսյակում 318 450 դրամ, 2022-ին՝ 344 700 դրամ։ 

Դավիթաշենում
եթե 2021 թ․–ի 4-րդ եռամսյակում բնակարան կարելի էր ձեռք բերել 1 քառ․ մ մակերեսի համար միջինում  վճարելով    343 800 դրամ, ապա 2022-ի 4-րդ եռամսյամում  գինը շեշտակի աճել է՝ կազմելով 400  200 դրամ։ 

Եթե Մալաթիա –Սեբաստիայում 2021 թ․ 4-րդ եռամսյակում  բնակարանի 1 քառ․ մ մակերեսի համար պետք էր վճարել 307 700 հազար, ապա 2022 թ․ 3-րդ եռամսյակում  այդ գինը կազմել է 338 900, իսկ արդեն 4-րդ եռամսյակում՝  344 200 դրամ։   

Աջափնյակում
էլ  գնային պատկերն այսպիսն է՝ 2021 թ․ 4-րդ եռամսյակ՝   330 700 դրամ, 2022 թ․ 3-րդ եռամսյակ՝ 362 600 դրամ, 4-րդ եռամսյակ՝ 361 500 դրամ։ Էրեբունիում նույնպես բնակարանների  գների նկատելի աճ է արձանագրվել՝ 2021 թ․ 4-րդ եռամսյակ՝ 305 600 դրամ, 2022 թ ․ 3-րդ եռամսյակ՝ 343 800 դրամ, 4-րդ եռամսյակ՝ 343 900 դրամ։  Քանաքեռ-Զեյթունում  2021 թ․ 4-րդ եռամսյակում  348 700 դրամ էր 1 քառ․մ  մակերեսի գինը,  2022․ 4-րդ եռամսյակում՝  391 600 դրամ։  Նոր Նորքում էլ գնային պատկերն այսպիսին է՝ 2021 թ․ 4-րդ եռամսյակ՝ 311 500, 2022 թ․ 3-րդ եռամսյակ՝ 331 000 դրամ, իսկ ահա  2022 թ․  4-րդ եռամսյակում գինը փոքր  ինչ  նվազել է և կազմել 330 700 դրամ։  

Երևանում ամենաէժան բնակարանները Նուրբարաշենում են։  2021 թ․ 4-րդ եռամսյակում հիշյալ վարչական շրջանում  բնակարանի 1 քառ․մ  մակերեսի գինն արժեցել է  188 350 դրամ, 2022 թ․ 3-րդ եռամսյակում՝ 205 400, իսկ 4-րդ եռամսյակում փոքր ինչ նվազել՝ 204 400 դրամ։