Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը հնդիկ առևտրականներին Իրան-Սև ծով տրանսպորտային միջանցք է առաջարկում, որը կշրջանցի Ադրբեջանը

Հայաստանը հնդիկ առևտրականներին Իրան-Սև ծով  տրանսպորտային միջանցք է առաջարկում, որը կշրջանցի Ադրբեջանը
Տնտեսություն
13:10, 11 март 2023
Հայաստանը հնդիկ առևտրականներին Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցք է առաջարկել՝ Ռուսաստանի և Եվրոպայի հետ կապելու համար․ գրում է The Economic Times-ը։
 
Առաջարկն արվել է անցյալ շաբաթ Հնդկաստան այցելած հայկական պատվիրակության կողմից, որի կազմում բարձրաստիճան պաշտոնյաներ ու փորձագետներ են եղել: Այդ ընթացքում Հնդկաստանում էր նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
 
Առաջարկվող միջանցքը, որը կանցնի Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային ճանապարհով, կկապի Մումբայը Իրանի Բանդար Աբասի, այնուհետև Հայաստանի, ապա Եվրոպայի կամ Ռուսաստանի հետ՝ շրջանցելով Ադրբեջանը, որի հետ Հնդկաստանը գաղջ հարաբերություններ ունի վերջինիս՝ Թուրքիայի և Պակիստանի հետ սերտ համագործակցության ֆոնին։

Հայաստանը, որի կապերը Հնդկաստանի հետ վերջին տարիներին վերելք են ապրել՝ պայմանավորված այստեղից պաշտպանական միջոցների գնմամբ ու արտահանմամբ, Հնդկաստանին ներդրումներ է առաջարկել Հայաստանի տարածքում միջանցքի կառուցման համար, է The Economic Times -ին հաղորդել են Հայաստանի կառավարության աղբյուրները:
 
 
«Միևնույն ժամանակ, Եվրոպա հասնելու համար Սուեզի ջրանցքը շրջանցող լրացուցիչ առևտրային ճանապարհը Հնդկաստանի համար շարունակում է անհրաժեշտություն  մնալ: Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային ճանապարհի շուրջ քննարկումներին զուգահեռ Իրանը 2016 թվականին առաջ էր քաշել նոր միջազգային տրանսպորտային միջանցքի նախագիծ՝ Պարսից ծոց-Սև ծով, որը պետք է. Իրանը Հարավային Կովկասով կապեր Եվրոպայի հետ։ Կորոնավիրուսի համաճարակի ժամանակ բանակցությունները դադարեցվել են, սակայն ծրագրի բոլոր պոտենցիալ մասնակիցները՝ Իրանը, Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Բուլղարիան և Հունաստանը, արտահայտել են իրենց մտադրությունը։

Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքը տեղավորվում է Հնդկաստանի նախագծի մեջ, քանի որ այն լրացուցիչ ուղի է նախատեսում Եվրոպա հասնելու համար՝ շրջանցելով Սուեզի ջրանցքը և խուսափելով Ռուսաստան-Արևմուտք առճակատման բացասական ազդեցությունից: Ինքը՝ միջանցքը, կարող է Իրանը կապել Վրաստանի հետ կա՛մ Հայաստանի, կա՛մ Ադրբեջանի միջոցով։ Հայաստանն ու Ադրբեջանը երկաթուղային և մայրուղային կապ ունեն Վրաստանի հետ, իսկ Ադրբեջանն ունի երկաթգիծ մինչև Ադրբեջան-Իրան սահման։
 
Իրանի ներսում 165 կմ երկարությամբ բացակայող օղակ կա (Ռեշտ-Աստարա գիծ)՝ Ադրբեջանի և Իրանի երկաթուղիները միացնելու համար։ 2023 թվականի հունվարին Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են սկսել շինարարությունը ռուսական ֆինանսավորմամբ։ Ադրբեջանն Իրանի հետ նաև մայրուղային կապ ունի։
 
Հաշվի առնելով արտերկրում խոշոր ենթակառուցվածքային նախագծերին մասնակցելու հնդկական ընկերությունների մեծ փորձը և Իրանի և Վրաստանի տարածքով Հնդկաստան-Եվրոպա տրանսպորտային միջանցքի երթուղին գործարկելու Հնդկաստանի շահագրգռվածությունը՝ Հայաստանը նախատեսում է բանակցություններ սկսել Հնդկաստանի հետ՝ քննարկելու հնդկական ֆինանսավորման և հնդկական ընկերություններi ներգրավումը նախագծում: Հայաստանը տարածաշրջանում տնտեսական մեծ աճ է գրանցել՝ չնայած տարածաշրջանում տեղի ունեցած պատերազմին։