Քաղաքացիակենտրոն
լրատվություն

192 նորաստեղծ ընկերություններ ստացել են հարկային արտոնության հավաստագրեր․ Հակոբ Արշակյան

192 նորաստեղծ ընկերություններ ստացել են հարկային արտոնության հավաստագրեր․ Հակոբ Արշակյան
Տնտեսություն
16:33, 17 февраль 2021
2020թ. ընթացքում 192 նորաստեղծ ընկերություններ ստացել են հարկային արտոնության հավաստագրեր, հայտնում է ՀՀ  բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում․

«Նշված 192 ընկերությունների գործունեության արդյունքում 770 նոր աշխատատեղ է ստեղծվել։ 

Ընդանուր առմամբ՝ 2020 թ. ոլորտում ստեղծվել է 3342 նոր աշխատատեղ, աճը  2019թ. համեմատ  կազմել է 22%։

Օրենքի համաձայն՝ տեխնոլոգիական ոլորտի նոր ստեղծվող ընկերություններին տրամադրվում են հարկային արտոնություններ շահութահարկի 0% և եկամտահարկի 10% դրույքաչափով»։

Հարկային արտոնությունների մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ ​https://hti.am/main.php?lang=1&page_id=719&fbclid=IwAR3QSmeQJY6ngqBOjH7LDTg2jpaPonMky8TPqVL-m5ebkVvgIDs4dO9ss5M​​​