Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահան Քերոբյանը կարևորել է Գյումրիի սելեկցիոն կայանի դերը ՀՀ պարենային անվտանգության ապահովման հարցում

Վահան Քերոբյանը կարևորել է Գյումրիի սելեկցիոն կայանի դերը ՀՀ պարենային անվտանգության ապահովման հարցում
Տնտեսություն
20:26, 17 февраль 2021
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 17-ին այցելել է «Գյումրիի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ՝ ծանոթանալու ընկերության ընդհանուր գործունեությանը և իրականացվող աշխատանքներին. տեղեկացնում են նախարարությունից:

Էկոնոմիկայի նախարարը շրջել է ընկերության բոլոր ստորաբաժանումներով, ծանոթացել գիտական բաժնի, ագրոլաբորատորիայի աշխատանքներին, եղել տոհմային տնտեսությունում և ջերմատանը:

Վահան Քերոբյանը և Գյումրիի սելեկցիոն կայանի տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը քննարկել են ընկերության հետագա անելիքները։ Զրույցի ընթացքում կարևորվել է սելեկցիոն կայանի նշանակությունը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման և պարենային անվտանգության ապահովման հարցում, ինչպես նաև ուրվագծվել է կայանի զարգացման տեսլականը։