Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բանկերի ընդհանուր կապիտալը աճել է

Բանկերի ընդհանուր կապիտալը աճել է
Տնտեսություն
13:17, 19 май 2021
Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալը 2021 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 1.8 տոկոսով կամ 17 մլրդ դրամով:

Այս մասին մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը:

«Մենք կարևորում ենք բանկային կապիտալի ցուցանիշները, քանի որ դրանք ապահովում են համակարգի կայունությունը, սթրեսներին դիմակայելու ունակությունը և նպաստում բանկերի գործունեության ընդլայնմանն ու զարգացմանը: ՀՀ բանկային համակարգի ընդհանուր կապիտալը 2021 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ավելացել է 1.8 տոկոսով կամ 17 մլրդ դրամով: Բանկերում կապիտալն ավելացել է բանկերի կողմից տարիների ընթացքում կուտակած շահույթի ու սեփականատերերի կողմից կատարվող ներդրումների շնորհիվ»,- նշեց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ 2010 թվականից մինչ օրս ՀՀ բանկային համակարգի ընդհանուր կապիտալն անընդհատ մեծացել է, ինչը կարևոր ցուցիչ է: