Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի տնտեսությունը ետճգնաժամային վերկանգնման առաջին նշաններն է ցուցադրում․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի տնտեսությունը ետճգնաժամային վերկանգնման առաջին նշաններն է ցուցադրում․ Նիկոլ Փաշինյան
Տնտեսություն
11:47, 18 февраль 2021
Այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշեց, որ Հայաստանի տնտեսությունը ետճգնաժամային վերկանգնման առաջին նշաններն է ցուցադրում․ «Փետրվար ամսվա առաջին 15 օրերի տվյալներով, հանրապետությունում հսկիչ դրամարկային կտրոններով և հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604․000 գործարքով ավելի, քան նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին, իսկ դրամաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերի համեմատ աճել է 12 տոկոսով, կամ շուրջ 31 ու 4 միլիարդ դրամով, ընդորում,  ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրը դեռևես քովիդի ազդեցությունները չկային, որովհետև դեռ Հայաստանում կորոնավիրուսի դեպք մենք չէինք արձանագրել, իսկ 2020 թվականի փետրվարը շատ լուրջ աճ արձանագրեց 2019 թվականի նկատմամբ»։

Փաշինյանի խոսքով՝ փետրվարի առաջին 15 օրվա ընթացքում էականորեն աճել է նաև արտահանման և ներմուծման ծավալները և հետևությունն այն է , որ տնտեսությունը, կարծես թե, մտնում է վերականգնման փուլ , ինչը շատ կարևոր նորություն է։

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հավելեց, որ դրամաշրջանառության մասով գրանցված 31 միլիարդ աճը հիմնականում վերաբերում է 3 ոլորտի․ մանրածախ սպառման ոլորտ՝սպառման ծավալներն են ավելացել, արտադրության և ծառայությունների մատուցման։ Իսկ արձանագրված թվով 604 000 գործարքները վերաբերում են այդ ոլորտներին:

«Հետաքրքիրն այն է որ աճել են և՛ մեծածախ և մանրածախ ոլորտը։ Այսինքն՝ 80 տոկոսը վերաբերում է ՀԴՄ կտրոններով իրացման շրջանառությանը, իսկ 20 տոկոսը հաշվարկային փաստաթղթերով իրացման շրջանառությանը։ 604 000 գործարքներից 483 000-ը նույն համամասնությամբ վերաբերվում է ՀԴՄ կտրոններին և ավելի քան 120․000ը արդեն հաշվարկային փաստաթղթերին»,- նշեց նա
ՀՀ էկոնոմիկայի նախարարն Վահան Քերոբյանն էլ ավելացրեց, որ պետք է ուշադիր լինել տենդենցի նկատմամ, - «Շատ տիպի սպառումներ, օրինակ, հարսանիքիներ, միջոցառումներ և այլն, հետաձգված են եղել, և հիմա, այսպես ասած,  «կուտակված պարտքերն են մարվում»:

Նրա խոսքով պետք է շարունակել աջակցությունը, որը հատկացվում է տնտեսությանը, մինչև որ վիճակը կայունանա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ կառավարությունը շարունակում է բիզնեսին աջակցության բոլոր ծրագրերը:  

Սյուզի Սիրականյան