Հունվարի անկումից հետո, առեւտրաշրջանառության ծավալները սկսում են կարգավորվել. «ՀԺ»

Տնտեսություն
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
Հայաստանում 2021 թվականի հունվարին ՀԴՄ կտրոններով արձանագրվող առեւտրաշրջանառության ծավալները շարունակել են նվազել, սակայն փետրվարից իրավիճակը կարծես շտկվում է:
«Հայկական ժամանակ»-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեից գրավոր հայտնեցին, որ 2021 թվականի հունվարին Հայաստանում ՀԴՄ կտրոններով առեւտրաշրջանառության ծավալները կազմել են 126 մլրդ 309 մլն 644 հազար 687 դրամ. նույն ժամանակահատվածում տպագրվել է 31 մլն 763 հազար 921 ՀԴՄ կտրոն: 2020-ի հունվարի համեմատ առեւտրաշրջանառության ծավալը նվազել է 6 մլրդ 236 մլն 308 հազար 92 դրամով կամ 4.7 տոկոսով, իսկ ՀԴՄ կտրոնների քանակը` 1 մլն 941 հազար 191 հատով կամ 5.8 տոկոսով:
Փոխարենը, 2021 թվականի փետրվարի 1-ից մինչեւ 15-ը հաջողվել է նախորդ տարվա համեմատ ավելի դրական արդյունք գրանցել: 2021-ի նշված ժամանակահատվածում առեւտրաշրջանառության ծավալները կազմել են 78 մլրդ 417 հազար 393 դրամ, իսկ տպագրված կտրոնները՝ 19 մլն 650 հազար 476 հատ: 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ առեւտրաշրջանառության ծավալներն աճել են՝ 2 մլրդ 144 մլն 724 հազար 296 դրամով կամ 2.8 տոկոսով, իսկ ՀԴՄ կտրոնների թիվն աճել է՝ 483 հազար 838 հատով կամ 2.5 տոկոսով:
Նշենք, որ 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին կորոնավիրուսը տարածված չէր եւ սահմանափակումներ չկային ու այդ ամիսները տնտեսության համար բարենպաստ էին համարվում: