Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանում գործազրկությունն աճել է

Վրաստանում գործազրկությունն աճել է
Տնտեսություն
14:22, 22 май 2021
Վրաստանում գործազրկության մակարդակը 2021-ի առաջին կիսամյակում 3,7-ով աճել է` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ: Փորձագետները կանխատեսում են, որ առաջիկայում այս թիվն ավելանալու է. գրում է aliq.ge-ն:

Տղամարդկանց շրջանում, որպես կանոն, գործազրկության ցուցանիշներն ավել բարձր են: Ամբողջ երկրի մակարդակով` զբաղվածությունը նվազել է 4,2 տոկոսով. կանանց դեպքում` 38,2%, տղամարդկանց`դեպքում 60%:

Նոր ստանդարտներով` սեփական տնտեսությունում աշխատողները, որոնք արտադրության մեծ մասն անձնական օգտագործման համար է, այլևս չեն համարվելու ինքնազբաղներ, այլ` գործազուրկներ:

Վրաստանում աշխատունակ բնակչությունը կազմում է երկրի ընդհանուր բնակչության 48,3% -ը, այս ցուցանիշը տարվա ընթացքում նվազել է երեք տոկոսային կետով: