Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետական բյուջեի պակասուրդը և կառավարության պարտքը Հայաստանի համար չի ունեցել բացառիկ զարգացում․ Ատոմ Ջանջուղազյան

Պետական բյուջեի պակասուրդը և կառավարության պարտքը Հայաստանի համար չի ունեցել բացառիկ զարգացում․ Ատոմ Ջանջուղազյան
Տնտեսություն
12:49, 01 июнь 2021
«Ինչպես աշխարհի բոլոր երկրները, այնպես էլ Հայաստանը տարվա ընթացքում  վերանայեց նաև հարկաբյուջետային քաղաքականությունը, այն համապատասխանեցնելով տնտեսական անկման ժամանակահատվածին»,- 2020 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։  

Նա նշեց, որ հաշվետու տարվա արդյունքում ապահովվել է կայունությունը հարկաբյուջետային  և դրամավարկային քաղաքականությունների ինստիտուցիոնալ մոտեցումների կիրառմամբ։

Ներկայացնելով հիմնական տնտեսական ցուցանիշները, որոնցով բնութագրվել է 2020 թվականի միջավայրը, Ատոմ Ջանջուղազյանն ասաց․

«Հայաստանում գրանցվել է 7,6 տոկոս անկում և 2020 թվականի համաշխարհային տնտեսության 3,3 տոկոս անկման պայմաններում։

2020 թվականն ի տարբերություն նախորդ համեմատաաբար կայուն և բնականոն զարգացման տարիների, առանձնացել է նրանով, որ տարվա ընթացքում պարբերաբար տեղի ունեցած համաշխարհային տնտեսական զարգացումների վերանայումների, ունեցել են  անորոշության մեծ աստիճանի ծանրաբեռնվածություն։ Եվ դրանով պայմանավորված, դրանք եղել են ինչպես դեպի ներքև ռիսկեր պարունակող, այնպես էլ որոշ դեպքերում նաև վերանայվել են մինչ այդ համեմատաբար վատատեսական կանխատեսումները»,-ասաց Ատոմ Ջանջուղազյանը։ 

Պետական բյուջեի պակասուրդը և կառավարության պարտքը կրկին Հայաստանի համար չի ունեցել բացառիկ զարգացում, աշխարհի բոլոր երկրները գործնականում ունեցել են համանման իրավիճակ։

«Տնտեսական աճը, եթե ներկայացնելու լինենք ըստ առաջարկի, ապա 7,6 տոկոս անկման մեջ, ադյունաբերության նվազման մասը կազմել է 1,5 տոկոս, գյուղատնտեսությունը՝ 4 տոկոս, շինարարությունը՝ 6,6 տոկոս, և ծառայությունները, ինչպես կարելի էր սպասել՝ ելնելով տնտեսության կառուցվածքից, 10 տոկոս և նաև համավարակի ազդեցությունից»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը։