Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արտահանման ծավալը 2020-ին նվազել է 3.9 տոկոսով. «Ժողովուրդ»

Արտահանման ծավալը 2020-ին նվազել է 3.9 տոկոսով. «Ժողովուրդ»
Տնտեսություն
11:19, 19 февраль 2021
«Ժողովուրդ» թերթը գրում է. 

Հայաստանը 2020-ի հունվար-դեկտեմբերին արտահանել է 2 մլրդ 544 մլն 482.7 հազար դոլարի ապրանք՝ 2019-ի 2 մլրդ 648 մլն 582.8 հազար դոլարի համեմատ: Այսպիսով, արտահանման ծավալը 2020-ին նվազել է 3.9 տոկոսով: 2019-ի համեմատ՝ 2020-ին էապես՝ 50.9 տոկոսով նվազել է վերգետնյա, օդային եւ ջրային տրանսպորտի միջոցների արտահանումը: Հայաստանը 2020-ին իրականացրել է 4 մլրդ 559 մլն 392.8 հազար դոլարի ներմուծում: Ամենաշատ ներմուծում Հայաստանն արել է Ռուսաստանից:

Ներմուծման ծավալներում ամենամեծ մասը բաժին է ընկնում մեքենաներին, սարքավորումներին եւ մեխանիզմներին՝ 873 մլն 879.4 հազար դոլարի: Երկրորդ տեղում հանքահումքային արտադրանքն է՝ 744 մլն 957.7 հազար դոլարի: