Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2020 թվականի ընթացքում գրանցվել է -7,4 տոկոս տնտեսական անկում․ ԿԲ նախագահ ․ուղիղ

2020 թվականի ընթացքում գրանցվել է -7,4 տոկոս տնտեսական անկում․ ԿԲ նախագահ ․ուղիղ
Տնտեսություն
15:14, 03 июнь 2021
«2020 թվականին ֆինանսական համակարգը համավարակով և պատերազմով պայմանավորված, գործել է աննախադեպ շոկերի և բարձր անորոշության պայմաններում»,-այդ մասին այսօր  ՀՀ կենտրոնական բանկի՝ 2020 թ. «Ֆինանսական կայունության հաշվետվության» հրապարակմանը նվիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
 
Նա նշեց, որ չափազանց ծանր տարի էր, ինչպես բոլորի համար, այնպես էլ  ֆինանսական համակարգի համար, բայց ի պատիվ ֆինանսական համակարգի, կարողացավ ապահովել ֆինանսական միջնորդության անխափան ընթացքը՝ պահպանելով ռիսկերի կլանման ունակությունը․այսինքն՝ համակարգը կապիտալիզացված էր և իրացվելի։ 

«Մենք էլ ենք որոշակի օժանդակության ծրագրեր իրականացրել, որի արդյունքում բնականոն անցել ենք 2020 թիվը։ Նախորդ տարվա ընթացքում տնտեսությունը կրել է համավարակի և ռազմական դրության բացասական ազդեցությունները, սկսած հենց տարվա սզկբից, տարվա առաջին երկու ամիսը չհաշված։ Հիշում եք որ մարտին արդեն լոքդաունի ռեժիմի մեջ էինք և  բացի դա էլ, սեպտեմբերին  պատերազմական իրադրությունը, որ ստեղծվեց ևս չափազանց բարդ իրավիճակ էր»,-ասաց ԿԲ նախագահը։

Նրա խոսքով՝ 2020 թվականի ընթացքում գրանցվել է -7,4 տոկոս տնտեսական անկում, հիմնականում պայմանավորված է  եղել ծառայութունների 9,2 տոկոս և շինարարության ճյուղի 6,6 տոկոս անկմամբ։ 

Մարտին Գալստյանը նշեց, որ դրսևորած շոկերը բավականին մեծ մարտահրավերներ են ստեղծել նաև ֆինանսական համակարգի համար, որի արդյունքում ԿԲ-նպատակ է հետապնդել, ինչպես որ Սահմանադրությամբ ամրագրված է՝ ապահովել  ֆինանսական կայունություն, որն իրականացվում է ֆինանսական միջնորդության անընդհատության միջոցով ու այդ անընդհատությունը ապահովելու տեսանկյունից իրենք երկու խումբ հարցերին են անդրադարձել։ 

«Առաջինը վերաբերում է վարկային ռիսկի աճին, որը բնական էր տարվա ընթացքում պիտի տեղի ունենար, երկրորդը,  դա իրացվելիության ճնշումներն էին, որոնց մենք բախվեցիքն հաշվետու տարվա 2020 թվականի ընթացքում»,-ասաց ԿԲ նախագահը։