Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ռոսսելխոզնադզորը» դիմել է ՀՀ-ի անասնաբուժական ծառայությանը՝ ապրիլի 5-ից Ռուսաստան կաթնամթերքի մատակարարումը դադարեցնելու խնդրանքով

«Ռոսսելխոզնադզորը» դիմել է ՀՀ-ի անասնաբուժական ծառայությանը՝ ապրիլի 5-ից Ռուսաստան կաթնամթերքի մատակարարումը դադարեցնելու խնդրանքով
Տնտեսություն
17:23, 31 март 2023
«Ռոսսելխոզնադզոր»-ը դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ ապրիլի 5-ից կաթնամթերքի մատակարարումը Ռուսաստան դադարեցնելու խնդրանքով։ Համապատասխան հայտարարությունը տարածել է ՌԴ տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։ 

Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել էր, որ կքննարկի Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման սահմանափակումներ սահմանելու հարցը՝ հայկական կողմի վատ վերահսկողության և սահմանափակող միջոցների խախտման պատճառով։ 

Մարտի 20-ից 24-ը Հայաստանի կաթ վերամշակող ձեռնարկություններում անցկացված ստուգումների արդյունքները քննարկվել են մարտի 31-ին ՌԴ և Հայաստանի անասնաբուժական ծառայությունների միջև բանակցությունների ընթացքում։

«Խորհրդակցության ընթացքում հարց է բարձրացվել Հայաստանի անասնաբուժական ծառայության կողմից ռուս ստացողների համար կաթնամթերքի անվտանգությունը երաշխավորելու անհնարինության մասին»,- նշում է «Ռոսսելխոզնադզորը»։

Մատակարարումների վերականգնման հնարավորությունը կքննարկվի լրացուցիչ, հավելում է գերատեսչությունը՝ հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ հայկական կողմի կատարած աշխատանքների արդյունքներով։