Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձեռներեցներին արտադրության բոլոր փուլերում կաջակցեն ռեսուրս-կենտրոնները․ Տիգրան Ավինյան․ Տեսանյութ

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փաթեթավորումից մինչև արտահանում. ձեռներեցներին արտադրության բոլոր փուլերում կաջակցեն ռեսուրս-կենտրոնները։ Դրանք կձևավորվեն կառավարության և Համաշխարհային բանկի «Արտահանողի զարգացման դրամաշնորհային ծրագրով». բյուջեն 1.8 մլն դոլար է։ 

Սկզբունքը հետևյալն է՝ պետությունը դրամաշնորհը տալիս է հաղթող ընկերությանը, որը հզորանալով կկարողանա օգնության ձեռք մեկնել ոլորտի փոքր ու միջին արտադրողներին։ Ներդրումային 112 նախագծից ընտրվել է լավագույն 9-ը, հիմա ֆինանսավորման փուլն է»։