Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյուղատնտեսության բնագավառում 2020թ․իրականացվել է 11,5 մլրդ դրամի ծրագիր․ Ջանջուղազյան

Գյուղատնտեսության բնագավառում 2020թ․իրականացվել է 11,5 մլրդ դրամի ծրագիր․ Ջանջուղազյան
Տնտեսություն
11:43, 07 июнь 2021
Այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց նաև գյուղատնտեսության ոլորտում իրականացված ծրագրերի ֆինանսական ցուցանիշներին։

«2020թ․ պետական բյուջեի միջոցառումներից 48-ը՝ բյուջետային 8 ծրագրերի շրջանակում նախատեսված է եղել իրականացնել գյուղատնտեսության բնագավառում և ընդհանուր առմամբ ֆինանսական միջոցների օգտագործումը կազմել է 11,5 մլրդ դրամ, որը կազմել է ճշտված ծրագրի 76 տոկոսը»,- ասաց Ջանջուղազյանն ու նշեց, որ սկզբնական ծրագիրը եղել է 18 մլրդ դրամ, որը տարվա ընթացքում գնահատվել և վերանայվել է կազմելով շուրջ 15,2 մլրդ դրամ և այս նվազեցված ծրագիրը կատարվել է 76 տոկոսով․ «Եվ եթե սկզբնական ծրագրի հետ համեմատած դիտարկենք՝ ապա կատարման տոկոսը կազմել է 65 տոկոս»։ 

Ատոմ Ջանջուղազյանը ձեռնպահ մնաց ներկայացնելուց թե որ ծրագրերի մասով որքան է եղել կատարողականն ու հավելեց․ «2019թ․-ից ներդրվել է ծրագրային բյուջետավորման համակարգ, որը ենթադրում եմ, որ պետք է մինչ բյուջեի հաստատումը հիմնավորվի այն արդյունքային ցուցանիշները, որոնք ենթադրվում է բյուջետային միջոցների օգտագործմամբ արձանագրել, և դրանից հետո էլ պետք է բացահայտվեն, թե ինչ չափով են այդ արդյունքները արձանագրվել»։