Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահան Քերոբյանը Շվեյցարիայի զարգացման գործակալության ղեկավարին է ներկայացրել Հայաստանի տնտեսության բարձր ցուցանիշները

Վահան Քերոբյանը Շվեյցարիայի զարգացման գործակալության ղեկավարին է ներկայացրել Հայաստանի տնտեսության բարձր ցուցանիշները
Տնտեսություն
13:45, 22 апрель 2023
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ապրիլի 21-ին ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Պատրիսիա Դանզիին։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։ Նախարարը համառոտ ներկայացրել է 2022 թ․ Հայաստանում արձանագրված տնտեսական բարձր ցուցանիշներն ու տնտեսավարողների արտադրական կարողությունների ավելացմանն ուղղված ծրագրերը՝ այս համատեքստում հատկապես կարևորելով տնտեսության արդիականացման միջոցառումը։
 
Անդրադարձ է կատարվել ֆինանսական գործիքների կիրառման հնարավորությանն ու ներդրումների ներգրավմանը Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում ու մատչելի ֆինանսական ռեսուրսների հասանելիությանը։
 
Քննարկվել է նաև Հայաստանում Լոզանի հյուրանոցների կառավարման դպրոցի (EHL Hospitality Business School) մասնաճյուղի բացման հնարավորությունը։