Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էկոնոմիկայի փոխնախարարը իրանական ընկերության հետ քննարկել է համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությանը

Էկոնոմիկայի փոխնախարարը իրանական ընկերության հետ քննարկել է համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությանը
Տնտեսություն
11:57, 20 май 2023
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ընդունել է իրանական «Թալաշգարանե էղթեսադե փայդար» հոլդինգի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը․ այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Հանդիպման ընթացքում Նարեկ Տերյանը համառոտ ներկայացրել է տնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության մեխանիզմները, ոլորտում գործող օրենսդրությունը, հարկային ու մաքսային կարգավորումները։


Քննարկվել են հանքարդյունաբերության, արդյունաբերության, գյուղատնտեսության (ձկնաբուծություն, ջերմոցաշինություն և այգեգործություն) և այլ ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությանը՝ պատրաստի արտադրանքը դեպի ԵԱՏՄ այլ երկրներ արտահանելու հեռանկարով։