Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչու են բազմաբնակարան շենքերում բնակարանների գները աճում՝ ըստ Խաչատուր Սուքիասյանի

«Բազմաբնակարան շենքերի թույլտվությունների ուշացումը բերում է գների բարձրացման: Դա այս պահին ավելի կարևոր խնդիր է, որպեսզի ավելի մեծ սոցիալական խավ կարողանա բնակարան ձեռք բերել. եթե 100 շենքի թույլտվություն լիներ, ես չեմ կարծում, որ այս գինը լիներ»,- այսօր՝ մայիսի 23-ին, Ազգային ժողովի նիստում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը և խնդրեց խնդիրը համալիր դիտել:

Պատգամավորի խոսքով՝ վթարային բազմաբնակարան շենքերը, որտեղ զբաղվածության աստիճանը բարձր է, երբ գները նվազեն, վթարային շենքերից ընտանիքի որոշ անդամներ կգնան նոր շենքեր, և զբաղվածությունը կնվազի:

«Ես կարծում եմ՝ մենք, որպես խմբակցություն, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ թույլտվությունները շատ արագ լինեն:

Առանձնատները կարող են 1-2 ամիս սպասել, բայց բազմաբնակարային շենքերի թույլտվությունների առկայության դեպքում գնային քաղաքականություն է փոխվում»,- նշեց Խաչատուր Սուքիասյանը:

Մանրամասն՝ տեսանյութում